Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Համազգային թատրոնի նոր թատերաշրջանը

Համազգային թատրոնի նոր թատերաշրջանը
11.01.2020 | 18:44

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը 2019-ին ունեցել 7 նոր ներկայացում մեծ դահլիճում, 8 թատերական ընթերցումներ՝ փոքր դահլիճում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը հավելել է, որ միտք ունեն այս տարի ավելի քիչ պրեմիերաներ անել և մի քիչ վայելել իրենց ստեղծածը: Ինչը սակայն չի նշանակում, թե նոր ներկայացում չեն ունենալու: Մեծ բեմում նախատեսվում է ներկայացնել Վուդի Ալենի «Ճախրող լամպը»: Փորձերն արդեն սկսվել են: Կլինի նաև այլ ներկայացում, այդ թվում՝ մանկական ծրագրեր:

2020-ը թատրոնը կսկսի Գի Դը Մոպասանի «Ճարպագունդը» ստեղծագործության հիման վրա բեմադրված «Փափլիկը» ներկայացմամբ, որը ներկայացվել է է 2019-ի դեկտեմբերի 25-ին: Այս տարի կլինի հունվարի 13-ին և 14-ին:

Դիտվել է՝ 2360

Մեկնաբանություններ